Երևան-Արտաշատ ճանապարհի մի հատվածում երթևեկությունը 12 ժամով կդադարեցվի
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ եկած
թերությունները կապալառուի կողմից վերացնելու նպատակով 2017թ. սեպտեմբերի
28-ին՝ ժամը 08:30-ից սկսած, Երևան-Արտաշատ ճանապարհի կմ19+704 հատվածում
գտնվող կամրջի աջ երթևեկելի մասում երթևեկությունը 12 ժամով կդադարեցվի:
Նշված հատվածում երթևեկությունը կկազմակերպվի ճանապարհի միջնամասով:
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների
ներողամտությունը: