Իտալիայի բնակչուհին ամուսնացել է ինքն իր հետ
Իտալիայի բնակչուհին հարսանեկան տորթով, հարսնաքույրերով և հյուրերով ամուսնական արարողություն է կազմակերպել և ամուսնացել ինքն իր հետ: Այս մասին հայտնում է «BBC»-ն:
«Ես հավատում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է առաջին հերթին ինքն իրեն սիրի: Ձեզ մոտ կարող է լինել հեքիաթ նույնիսկ առանց արքայազնի» - ասել է 40-ամյա ֆիթնեսի մարզիչ Լուա Մեսին: Արարողությունը իրավական ուժ չունի, այնուամենայնիվ այս ժեստը «սոլոգամիայի» զարգացող տենդենցների ապացույց է, որի կողմնակիցները քարոզում են ինքնասիրություն և ինքընդունում:
Ինչպես ասում է կինը՝ միայնակ ամուսնության գաղափարն ունեցել է 2 տարի առաջ՝ 12 ամյա հարաբերությունների ավարտից հետո: