Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը խոստովանել է, որ մինչև հիմա սիրում է Ջիգարխանյանին (լուսանկարներ)
Արմեն Ջիգարխանյանն ու Տատյանա Վլասովան 2015 թվականին բաժանվեցին: Գրեթե անմիջապես հետո արտիստն օրինականացրեց հարաբերությունները երիտասարդ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ: 37-ամյա Վիտալինան դարձավ Ջիգարխանյանի թատրոնի տնօրենը, իսկ արտիստի նախկին կինը խոստովանեց, որ դեռ զգացմունքներ ունի Ջիգարխանյանի հանդեպ և հայտարարեց, որ նրա նոր կինն ամեն ինչ իրենով է արել:
Մինչ այդ՝ Տատյանա Վլասովան դատարանի որոշմամբ պատրաստվում է ազատել Արբատի իրենց համատեղ բնակարանը:
«Այս տարվա սեպտեմբերի ես և Արմեն-ջանը, ինչպես միշտ նրան անվանում եմ, կտոնեինք մեր ոսկե հարսանիքը: Ես դեռ ոչ մի կերպ չեմ կարողանում նրան պոկել սրտիցս... Հաճախ մտածում եմ, թե ինչ կասեի Արմենին, եթե մենք, ամեն դեպքում, հանդիպեինք: Վիտալինան առայժմ մեզ թույլ չի տալիս հանդիպել: Հիշում եմ՝ մեր համատեղ կյանքի ընթացքում նա մի օր ասաց. «Ես քեզ երբեք չեմ լքի: Դա նման կլինի ձեռքը կտրելուն»: Հիմա նրան կհարցնեի. «Ինչպե՞ս ես «առանց ձեռքի»... Ես սիրում էի Արմենին»,- «Комсомольская правда»-ին է ասել Վլասովան:
Նա խոստովանում է, որ պարբերաբար հետևում է իր հաջողակ մրցակցուհու Instagram-ին, որպեսզի իմանա, թե ինչպես է ապրում նախկին ամուսինը: