Իվետա Մուկուչյանի թանկարժեք նվերը՝ ՀՀ առաջին տիկնոջը (լուսանկարներ)
Իվետա Մուկուչյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին ժամացույց է նվիրել։ Այս մասին տեղեկանում ենք երգչուհու Instagram-ի էջից, որի story բաժնում նա ջերմ լուսանկար է հրապարակել առաջին տիկնոջ հետ։
Իվետա և Մարիաննա Մուկուչյան քույրերը աքսեսուարների ապրանքանիշ են թողարկել, որի առաջին արտադրանքը նվիրել են Ռիտա Սարգսյանին։
«Առաջին տիկինը ստացավ իր էքսկլյուզիվ ժամացույցը»,- գրված է MUKUCHYAN բրենդի Instagram-ի էջում։
Ի դեպ քույրերի հեղինակած ժամացույցն արժե 150 հազար դրամ։
Նմանատիպ ժամացույց նրանք պատրաստել են նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի համար։