Թուրքիայի միակ հայկական գյուղում մշակութային կենտրոն է բացվել
Թուրքիայի միակ հայկական Վագըֆ գյուղում բացվել է Մեսրոպ Մութաֆյանի անվան մշակութային կենտրոնը։ Այս մասին հայտնել է «Ակոս» թերթը:
Մշակույթի կենտրոնի բացումից առաջ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագ, որից հետո տոնական ճաշ է մատուցվել հյուրերին։
Մշակութային կենտրոնի բացմանը ներկա են եղել հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, Հաթայի քաղաքապետը, Հաթայի Սամանդաղի շրջանի քայմաքամը և այլ թուրք պաշտոնյաներ։