Ուժեղ ծեծկռտուք բյուջեի քննարկման ժամանակ՝ Կիևի պատգամավորների միջև (տեսանյութ)
Կիևի շրջանային խորհրդի պատգամավոր Վիտալի Կարլյուկը նոկաուտի է ենթարկել իր գործընկեր Վլադիսլավ Խախուլինին: Արտակարգ պատահարը տեղի է ունեցել նիստի ժամանակ, որի օրակարգում է եղել բյուջեի բաշխվածության քննարկումը: Այս մասին գրում է Life.ru-ն:
Քննարկման ժամանակ Կարլյուկը, ով ներկայացնում է Պյոտր Պորոշենկոյի բլոկի «Հանդուրժողականություն» կուսակցությունը, հարձակվել է խորհրդի խոսնակի վրա և կոտրել համակարգի հեռակառավարման վահանակը: Նիստը շարունակելն անհնար է դարձել:
Սակայն պատգամավորը դրանով չի սահմանափակվել, նա հարձակվելլ է Խախուլինի վրա, ով որոշել է պաշտպանել խորհրդի նախագահին, և նրան ուժեղ հարված է հասցրել:
Գիտակցությունը կորցրած Խախուլինին ուշքի են բերել գործընկերները: Նրան տեղափոխել են հիվանդանոց: