Փարիզյան թանգարանում Ցեղասպանությանը վերաբերող նյութեր և հայկական ձեռագրեր են ցուցադրվել
Փարիզի Արաբական աշխարհի ինստիտուտում ցուցահանդես է բացվել, որն ունի «Արևելքի քրիստոնյաները. պատմության 2000 տարի» խորագիրը: Ցուցադրությանը ներկայացվել են 14-րդ դարի հայկական ձեռագրեր և 1798 թվականին պատկանող խորանի վարագույրը: Այս մասին հայտնել է «Horizon Weekly»-ն:
Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Լիբանանի նախագահ Միշել Աունը:
Երուսաղեմի Հայ առաքելական եկեղեցու թեմի ներկայացուցիչ Հովնան Բաղդասարյանը հայտնել է, որ ցուցադրությանը նաև 1915-ի Հայոց ցեղասպանության նյութեր են ներկայացվել: Թանգարանում ցուցադրվել են լուսանկարներ, որունցում պատկերված է հայ գաղթականների ժամանումը Հալեպ և Եգիպտոս: