Դա ավերիչ կլինի. ԱՄՆ-ն լիովին պատրաստ է Հյուսիսային Կորեայի հետ կոնֆլիկտի ռազմական լուծմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Միացյալ Նահանգները լիովին պատրաստ է Հյուսիսային Կորեայի հետ կոնֆլիկտի ռազմական լուծմանը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:
«Մենք լիովին պատրաստ ենք երկրորդ տարբերակին, մեր կողմից չգերադասվող տարբերակին»,- նշել է ամերիկացի առաջնորդը:
Թրամփը նախազգուշացրել է, որ ռազմական լուծումը սարսափելի հետևանքներ կունենա կոմունիստական երկրի համար:
«Դա ավերիչ կլինի, ես կարող եմ ձեզ ասել, որ դա ավերիչ կլինի Հյուսիսային Կորեայի համար: Դա կոչվում է ռազմական տարբերակ: Եթե պետք լինի այն օգտագործել, մենք կանենք դա»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը: