Երիտասարդը սպանել է մորն ու օրեր շարունակ բնակվել նրա մարմնի հետ
Կիևում 35-ամյա տղամարդը սպանել է 58-ամյա մորն ու մի քանի օր բնակվել նրա մարմնի հետ: Այս մասին հայտնում է Rosbalt.ru-ն:
Դատախազությունում պարզաբանել են‚ որ սպանությունը տեղի է ունեցել վեճի ժամանակ: «Չհասկանալով կատարած գործողությունների արդյունքը»՝ տղան կոտրել է մոր վիզը‚ ինչն էլ հանգեցրել է մահվան:
Տղամարդուն ձերբակալելուց հետո մտածված սպանության փաստով քրեական գործ հարուցվել: Ըստ Ուկրաինայի Քրեական օրենսգրքի՝ երիտասարդին սպառնում է 7-ից 15 տարվա ազատազրկում: