Թուրքիան սպառնում է Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեին ռազմական գործողություններով պատասխանել և նրանց «ուշքի բերել»
Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ի պատասխան Իրաքյան քուրդիստանի անկախության հանրաքվեի կարող է ռազմական գործողություններ իրականացնել: Այս մասին գրում է « Reuters.ru»-ն:
Նա նշել է, Քուրդիստանի տարածքում հնարավոր է և օդային և ռազմական գործողությունների իրակացումը:
Էրդողանի խոսքերով՝ նա հույս ունի, որ Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունը «ուշքի կգա»:
«Մինչև վերջին պահը մենք չէինք սպասում, որ Բարզանին նման սխալ կգործի՝ հանրաքվե սկսելով: Ինչպես երևում է՝ մենք սխալվում էինք»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանը հանրաքվեի անցկացումը նաև «դավաճանություն» է անվանել: