Լևոն Շարաֆյանի որդու նշանադրությանն ու հայտնի հյուրերը (լուսանկարներ)
Սեպտեմբերի 23-ին Երևանի ռեստորանային համալիրներից մեկում տեղի ունեցավ շուրջ 16 տարի ԱՄՆ-ում բնակվող ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Լևոն Շարաֆյանի կրտսեր որդու՝ դիզայներ, զգեստների նկարիչ Միքայել Շարաֆյանի նշանադրությունը:
Հարսնացուն 21-ամյա Նարե Գրիգորյանն է, ում հետ դիզայները ծանոթացել է ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով: Զույգն ամուսնանալու է 2018 թվականի օգոստոսին՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի քավորությամբ:
Օրեր առաջ Մ. Շարաֆյանն այս լուրի մասին առաջինը կիսվել էր Aysor.am-ի հետ՝ խոստանալով տրամադրել նաև նշանադրության լուսանկարները: Նաև նշել է՝ այս ամբողջ պատմությունն անակնկալ էր իր բոլոր մտերիմների համար: