«Եվրատեսիլ 2017»-ի հաղթողը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում (տեսանյութ)
Եվրատեսիլ-2017 երգի մրցույթի հաղթող, պորտուգալացի Սալվադոր Սոբրալը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ սրտի փոխպատվաստման համար։ Երգչի առողջական վիճակը կտրուկ վատացել է դեռևս օրեր առաջ, որի պատճառով երգիչը ստիպված է եղել հայտարարաել բեմից հեռանալու մասին: Նրան միացրել են կենսապահովման սարքին։
Նշենք, որ 27-ամյա Սալվադորը բնածին սրտի արատ ունի, ինչի պատճառով էլ ստիպված է մշտապես բժիշկների հսկողության տակ լինել։ Երկար ժամանակ նա չէր ցանկանում, որպեսզի այդ մասին իմանան լրատվամիջոցները, սակայն երբ պարզ դարձավ, որ հենց նա է ներկայացնելու Պորտուգալիան, երգիչը ստիպված եղավ վիրահատության գնալ։