Մառա Բաղդասարյանը «ВК»-ի իր անձնական էջը վաճառում է մեկ միլիոնով
Փողոցային ավտոմրցավազքերի սկանդալային մասնակից Մառա Բաղդասարյանը «ВКонтакте» սոցիալական կայքի անձնական էջը վաճառքի է հանել: Այս մասին գրում է Life.ru-ն:
Էջի վաճառքի մասին առաջարկը հրապարակվել է «Юла» կայքում սեպտեմբերի 23-ին: Իր էջը սկանդալային սթրիթռեյսերը գնահատում է մեկ միլիոն ռուբլի:
Հիշեցնենք, որ Մառա Բաղդասարյանը հայտնիություն ձեռք բերեց, երբ ոստիկաններն ընկել էին նրա «Geländewagen»-ի հետևից 2016 թվականի մայիսին: Այս տարվա մարտին նրան ցմահ զրկեցին վարորդական իրավունքից: Դրա համար հիմք ծառայեց նրա ախտորոշումը՝ «էպիլեպսիա»: