13 միլիոնի ճաշը. հարուստ պատգամավորի հաշիվը (լուսանկար)
Յակուտիայի ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Ֆյոդորովին 13 միլիոնի հաշիվ են ներկայացրել «Traveler’s coffee» սրճարանում՝ տարածաշրջանի մայրաքաղաքում: Այս մասին պետական ծառայողը գրել է ֆեյսբուքյան իր էջում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
«Քարտի վրա եղած միջոցները չբարարեցին, որպեսզի վճարեմ»,- գրել է պատգամավորը՝ հրապարակելով հաշվի չեկի լուսանկարը:
Մեկնաբանություններում որոշ օգտատերեր ենթադրել են, որ ազգի ծառան «կերել է խոհարարին և մյուս աշխատակիցներին», մյուսները նշել են, որ միգուցե պատգամավորի նկատմամբ հատուկ անհատական մոտեցում են ցուցաբերել: Սրճարանը նման մեծ թիվը կապել է մատուցողի սխալի հետ, ով առաջին օրն է աշխատել այնտեղ, և նրա հետ, որ բջջային տերմինալի կոճակները նորմալ չեն աշխատել: