Աշխարհի ամենաթունավոր օձերից մեկն ուղիղ եթերում խայթել է բլոգերին. նա մահացել է (տեսանյութ)
Ռուս բլոգեր Արսլան Վալեևը, ով հանրությանը հայտնի է օձերի մասին իր տեսաալիքով, մահացել է թունավոր օձի խայթոցից: Տղամարդն ուղիղ եթերում սադրել է մոլորակի ամենաթունավոր օձերից մեկին՝ սև մամբային, որի թունը վայրկյանապես սպանում է հասուն մարդուն: Օձը խայթել է Արսլանի ձեռքից: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Այս դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ի գիշերը: Բլոգերի ընկերները, դիտելով նրա մահացու «շոուն», շտապ օգնություն են կանչել: Նրան անհապաղ հոսպիտալացրել են և արհեստական կոմայի մեջ գցել, որպեսզի անհրաժեշտ բոլոր գործողություններն անեն:
Սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Նա մահացել է այսօր կեսօրին: