Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն. քննարկվելու է նաև տարածաշրջանային հարցեր
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 28-ին աշխատանքային հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Պայմանավորվածություն կա Անկարայում սեպտեմբերի 28-ին շարունակել կարծիքների փոխանակումը տարածաշրջանային և երկկողմ օրակարգի շուրջ»,– ասված է հաղորդագրության մեջ։