Արքայազն Հարրին կողքին իր սիրեցյալի փոխարեն Մելանյա Թրամփն է նստել
33-ամյա Արքայազն Հարրին 1 տարի 36-ամյա Մեգան Մարկլի հետ հանդիպելուց հետո առաջին անգամ նրա հետ ներկայացել է հանրային միջոցառման:
Ավելի վաղ արքայազնը և նրա սիրեցյալը միասին հայտնվել են միայն մի քանի ընտանեկան և ընկերական միջոցառումների, իսկ երեկ միասին այցելել են Տորոնտոյում Invictus Games-ի բացմանը, որի կազմակերպիչն ու հովանավորը արքայազն Հարրին է:
Սակայն միջոցառմանը Մեգանն ու Հարրին չեն նստել կողք-կողքի, այլ տարբեր շարքերում: Հարրիի կողքին Մեգանի փոխարեն նստած է եղել Մելանյա Թրամփը: