Ռուս գեներալի մահը կարող էր դավաճանության պատճառով լինել
Ռուսաստանի պաշտպանության նախարարության աղբյուրներից հայտնել են‚ որ Սիրիայում գեներալ-լեյտենենատ Վալերի Ասապովը կարող էր դավաճանության պատճառով մահանալ: Այս մասին հայտնում է Times-ը:
Պարբերականը‚ հղում տալով «ռուսական ռադիընկերություններից մեկին»‚ հաղորդում է‚ որ բացի Ասապովից‚ զոհվել են նաև 2 այլ գնդապետ:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ խոսքը կարող է գնալ հնարավոր դավաճանության մասին:
Այնուամենայնիվ‚ ռուսական ՊՆ-ն այս առնչությամբ դեռևս պաշտոնապես ոչինչ չի հայտարարել: