Օլգա Այվազյանը արձագանքել է նախկինում ամուսնացած սիրելի ունենալու մասին լուրերին
«Չեմ տեսել այդ հրապարակումն ու լուսանկարը»,-Asekose.am-ի հետ զրույցում ասաց երգչուհի Օլգա Այվազյանը՝ անդրադառնալով քիչ առաջ համացանցում հայտնված «Բացահայտվել է Օլգա Այվազյանի սիրելին» վերնագրով հրապարակմանն ու դրանում առկա տղամարդու լուսանկարին:
Անդրադառնալով հրապարակմանը կից գրառմանը, ըստ որի` երգչուհու սիրելին ամուսնացած է եղել մինչև Օլգային հանդիպելը, վերջինս նշեց.
«Անձնականի մասին, առհասարակ, հարցազրույցներ չեմ տալիս»: