«Իմ սպասումներն ավելի շատ էին». Գոհար Հարությունյանը՝ «Միսս Արմենիա 2017» մրցույթի և հաղթողի մասին (լուսանկարներ)
Style.news.am-ը գրում է. «Լիլին շատ կաշկանդված է, շատ պարփակված, նաեւ պետք է աշխատի իր քայլվածքի վրա: Այդ կաշկանվածության պատճառով նա քիչ է ժպտում, բայց շատ գեղեցիկ է. կհասցնենք նրա հետ աշխատանք տանել»,-անդրադառնալով երեկ՝ սեպտեմբերի 24-ին կայացած «Միսս Արմենիա 2017» գեղեցկության մրցույթի հաղթող Լիլի Սարգսյանին, նշեց «Միսս Հայաստան 1998» տիտղոսակիր, մրցույթի կազմակերպիչ և ժյուրիի նախագահ Գոհար Հարությունյանը:
«Գումարային մրցանակ չկա, քանի որ դատական գործընթացների մեջ էինք: Շատերս սպասում էինք, թե որքանով մրցույթն արդարացված կլինի, թե որքանով կկարողանանք բարձրացնել մրցույթի հեղինակությունը; Ստացվեց, թե ոչ՝ դատեք ինքներդ (ժպտում է): Ես շատ կցանկանայի, որ մրցանակային ֆոնդը շատ ավելի մեծ լիներ, բայց մենք ապրում ենք այնպիսի իրականության մեջ, որտեղ անգամ մրցութային ծախսերը շատ դժվար է հոգալ»,-լրագրողների հետ զրույցում հավելեց Գոհարը՝ անդրադառնալով նաեւ մրցույթի մյուս մասնակիցներին.
«Ես բոլոր մասնակիցներին ասում էի, որ ժպտան, շատ քիչ էին ժպտում: Իմ սպասումներն ավելի շատ էին: Ամենալավն ու ամենագեղեցիկը, իմ կարծիքով, ներկայացավ Արմինե Մանուկյանը, որը բալետի պարուհի է: Նա բեմի վրա իրեն շատ լավ էր զգում եւ ժպտում էր այնպես, ինչպես իրական գեղեցկուհին պետք է ժպտա:
Մնացած մասնակիցներն ավելի կաշկանդված էին: Բայց անհատական դրսեւորումները ողջունում եմ, քանի որ նրանց ասել էի, որ պետք է ցույց տան իրենց խարիզման և անհատականությունը: Այնուամենայնիվ, գեղեցկության մրցույթների ժամանակ այնքան էլ ճիշտ չէ սեքսուալ լինելը: Բեմում պետք է լինի բարություն, անկեղծություն, անհատականություն, բայց չլինեն ավելորդություններ»,-ասում է գեղեցկուհին, որն ուներ մրցույթում իր ֆավորիտները, թեև անուններ չնշեց:
Մանրամասները՝ այստեղ.