Անգելա Մերկելին չեն գոհացրել ընտրությունների արդյունքները
Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Անգելա Մերկելը խոստովանել է, որ Բունդեսթագի ընտրություններում ավելի լավ արդյունքների ակնկալիք ուներ: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
«Իհարկե, մենք ավելի լավ արդյունքների ակնկալիք ունեինք, դա միանգամայն պարզ է»,- ասել է նա՝ հիշեցնելով բոլոր մարտահրավերները, որոնց կառավարությունը հանդիպել է վերջին տարիներին:
Ընտրությունների թարմացված արդյունքներով՝ Մերկելի գլխավորած կուսակցությունն այս ընտրություններին 8 տոկոսով պակաս ձայներ է հավաքել, քան նախորդ տարի:
Մերկելը համարում է, որ այժմ իշխող կուսակցության նպատակը՝ «Գերմանիայի համար այլընտրանք» կուսակցությունից ընտրողների ձայները վերցնելն է՞
«Մեր առջև մեծ մարտահրավեր կա. «ԳԱ»-ի՝ Բունդեսթագում հայտնվելը»,- ասել է Մերկելը.-«Մենք մանրակրկիտ քննություն կանցկացնենք, ցանկանում ենք ուղղել սխալները և «ԳԱ»-ից վերցնել ընտրողների ձայները»: