Թուրք մատուցողը հրաժարվել է սպասարկել և սպանել է բելառուսցի զբոսաշրջիկին
Թուրքիայում բելառուսցի զբոսաշրջիկը կռվել է մատուցողի հետ, իսկ հետո՝ դանակից ստացած բազմաթիվ հարվածներից մահացել: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Դեպքը տեղի է ունեցել Մարմարիսում: Բելառուսի 28-ամյա քաղաքացի Վիկտոր Խալադկոն գնացել է հյուրանոցի բար և չնայած այն արդեն փակ է եղել, նա պահանջել է, որ իրեն սպասարկեն:
17-ամյա մատուցողը նրան մերժել է, ինչից հետո նրանց միջև կռիվ է սկսվել: Ավելի ուշ մատուցողը դանակահարել է զբոսաշրջիկին:
Տուժածին տարել են հիվանդանոց, բայց կյանքը փրկել չի հաջողվել:
Հանցագործին ձերբակալել են: