Մեծ Բրիտանիայի ԶՈւ-ն գնել է դրոններ, որոնք անձրևի ժամանակ չեն թռչում
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը 15 միլիոն եվրո արժողությամբ Desert Hawk III անօդաչու սարքեր է գնել, որոնք չեն կարող թռչել անձրևային եղանակներին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով The Sunday Times-ին:
Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ անօդաչուների գինը 11.8 միլիոն եվրո է, ևս 3.3 միլիոն ծախսվել է տեխնիկական սպասարկման համար:
Գերատեսչությունը հաղորդել է, որ դրոնները պարբերաբար մասնակցում են բրիտանական զորավարժություններում, ինչպես նաև ուղարկվելու են Էստոնիա՝ ՆԱՏՕ-ի առաքելությունում օգտագործվելու համար: Սակայն, աղբյուրի փոխանցմամբ, այդ դրոնները չեն կարողանում թռչել անձրևի ժամանակ: Նշվում է, որ եղանակային անձրևոտ պայմանների դեպքում անօդաչուների թռչելու համար անհրաժեշտ է համապատասխան թարմացումներ ներբեռնել: