Հրապարակվել են Գերմանիայում ընտրությունների շուրջ հարցման արդյունքները
Գերմանիայում ընթացող ընտրություններում գործող կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ իշխող քաղաքական ուժը հավաքել է ընտրողների ձայների 35.5 տոկոսը: Այս մասին հայտնում է Gazerta.ru-ն՝ հղում տալով անցկացված հարցման տվյալներին:
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը Մարտին Շուլցի գլխավորությամբ հավաքել է 20 տոկոս:
«Գերմանիայի համար այլընտրանք» կուսակցությունը հավաքել է 13.5 տոկոս:
Ազատ դեմոկրատական կուսակցությունը ստացել է 10.5 տոկոս: