Իվանկա Թրամփին դատի են տվել կոշիկների համար (լուսանկար)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատական քաշքշուկների մեջ է հայտնվել: Իտալացի դիզայներ Էդգարդո Օսորյոն նրա դեմ Նյու Յորքի դատարանում դատական նիստ է սկսել: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Օսորիոն համարում է, որ Իվանկայի բարձրակրունկ կարմիր կոշիկների դիզայնը վերցված է իրենից: Նա հայտնել է, որ իր բրենդի 785 դոլար արժողությամբ նույն դիզայնով կոշիկների և Իվանկա Թրամփի բրենդի 65 դոլար արժողոթյամբ կոշիկների միջև տարբերություն չկա:
«Նորաձևության մեջ ամենազայրացնող երևույթներից է այն, երբ ինչ-որ մեկը գողանում է քո դիզայնը և դրան ոչ մի նշանակություն չի տալիս»,- ինստագրամյան իր էջում գրել է իտալական Aquazzura բրենդի ստեղծագործական տնօրենը: