Առանց կիբերհարձակումների և հաքերների. Գերմանիայում ընտրություններ են
Այսօր Գերմանիայում ընտրություններ են, որոնց արդյունքներով երկրում նոր կառավարություն է ձևավորվելու, և ընտրվելու է կանցլեր։ Այս մասին հայտնում է Vesti.ru-ն։
Երկրի դաշնային ընտրական հանձնաժողովի ղեկավար Դիտեր Զարրայթերը հաղորդել է, որ ընտրություններն ընթանում են առանց կիբերհարձակումների և մանիպուլյացիաների։
Նշենք, որ Գերմանիայի կանցլերի թեկնածուներն են գործող կանցլեր Անգելա Մերկելը և Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցը։