Քանի ադրբեջանցի է միացել «ԻՊ»-ին վերջին 5 տարում
Ադրբեջանի անվտանգության ծառայության ղեկավար Մադաթ Գուլիևը հայտնել է պետության բնակիչների մասին տվյալներ: Խոսքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը միացած մարդկանց մասին է: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Վերջին հինգ տարիների ընթացքում Ադրբեջանի հստակ թվով քաղաքացիներ, հավատալով սև քարոզին, միացել են «ԻՊ» ահաբեկչական խմբավորմանը»,- ասել է նա՝ նշելով, որ այդ մարդկանց թիվը 900 է:
«Նրանցից 85-ը բերման են ենթարկվել իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից և քրեակատարողական հիմնարկներում են գտնվում: 195 մարդ զրկվել է ադրբեջանական քաղաքացիույունից, իսկմեծամասնությունը մահացել է կռիվներում»,-հավելել է նա: