Ամերիկացիները փորձարկել են ռուսական «Ժիգուլին» Լոս Անջելեսի փողոցներում (տեսանյութ)
Ամերիկացիները թեսթ-դրայվ են կազմակերպել Լոս Անջելեսի ճանապարհներին «ՎԱԶ-2106» ավտոմեքենայի համար: Նրանք գնահատել են խորհրդային ժամանակների արտադրության դասականը: Այս մասին գրում է «Звезда» հեռուստաընկերությունը:
Ռուս բլոգեր Պավել Սուսլովը, ով ապրում է Կալիֆոռնիայում, նրանց առաջարկել է «Ժիգուլիով» զբոսնել քաղաքով: Մեքենան 1982 թվականի արտադրության է: Ամերիկացի Պոլ Հյուսթոնը, ով սովորաբար «Subaru WRX» է վարում, նշել է, որ ավտոմեքենան իսկապես լավն է:
«Ե՛վ Հյուսթոնը, և՛ երկրորդ վարորդը՝ Ջեյ Թի անունով, ամրագոտիների հետ կապված խնդիր ունեցան: Ամերիկացիները չէին կարողանում հասկանալ՝ որ գոտին կապել, որը ֆիքսել: Ջեյի խոսքով՝ ռուսական մեքենան գոնե ամեն վարպետ կարող է նորոգել, մինչդեռ ժամանակակից մեքաների նորոգման համար ամբողջական սարքավորումներ են անհրաժեշտ»,- նշել է Պոլը: