Քիմ Քարդաշյանը մեծ գաղտնիք է բացահայտել. նա կարող էր կորցնել իր աղջկան
Քիմ Քարդաշյանն այժմ երկու բալիկի մայր է, սակայն վերջերս նա մեծ գաղտնիք է բացահայտել, որը պահել էր մի քանի տարի: Պարզվում է՝ առաջին հղիության ժամանակ բժիշկների մեղքով նա կարող էր կորցնել իր դուստր Նորթին: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Քիմը պատմել է, որ մի օր իրեն շատ վատ է զգացել, հետո իր մոտ արյունահոսություն է սկսվել, նա վախեցել է և դիմել հիվանդանոց, բժիշկն ամխիթար լուր է հայտնել՝ երեխան մահացել է: Նույն օրը նրան վիրահատություն են նշանակել, որպեսզի հեռացնեն պտուղը, սակայն Քարդաշյանին սարքերին միացնելով՝ բժիշկները նկատել են երեխայի սրտի բաբախյունը: Դրանից հետո Քիմը շատ զգույշ է եղել բժիշկների խորհուրդներն ի կատար ածելիս:
Հետագայում Քիմը երկրորդ անգամ մայրացավ, և երկրորդ հղիությունը ևս դժվարություններով ընթացավ: Այժմ լուրեր են պտվվում, որ Քիմն ու Քանյեն փոխնակ մոր օգնությամբ ցանկանում են երրորդ բալիկն ունենալ: