Ստամբուլում տաքսիսիտը սեռական ոտնձգության է ենթարկել մարոկկացի մանեքենին
Ստամբուլ այցելած մարոկկացի մանեքեն Օմաիա Էթիրը սեռական բռնության ենթարկվելու համար դիմել է ոստիկանություն։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Մարրոկոյից Ստամբուլ ժամանած Օմաիա Էթիրը տաքսի է նստել, որի ժամանակ տաքսու վարորդը նրա նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարել։ Ոստիկանությունում մարրոկացի գեղեցկուհին պնդել է, թե երբ ինքը դիմադրել է, տաքսու վարորդը սկսել է ծեծել իրեն։
Ոստիկանությունն ընդունել է բողոքը և միջոցներ է ձեռնարկել հայտնաբերելու տաքսու վարորդին։