Միլանում՝ «Versace»-ի ցուցադրությանը, բեմ են բարձրացել 90-ականների թոփ-մոդելները (լուսանկարներ)
Միլանի նորաձևության շաբաթում՝ Versace-ի ցուցադրությանը բեմ են բարձրացել 90-ականների միանգամից մի քանի սուպերմոդել: Այս մասին գրում է «Elle.ru»-ն:
Ցուցադրությունը նվիրված է եղել Ջիանի Վերսաչեին, որը սպանվել է 20 տարի առաջ Մայամիում: Versace-ի նոր՝ գարուն-ամառ 2018 հավաքածուն դարձել է Միլանի նորաձևության շաբաթի ամենավառ իրադարձությունը:
Դիզայներ Դոնաթելլա Վերսաչեին հաջողվել էր մեկ բեմում հավաքել 90-ականների թոփմոդելներին:
Մասնավորապես, բեմ են բարձրացել 51-ամյա Սինդի Քրոուֆորդը, 47-ամյա Կլաուդիա Շիֆերը, 47-ամյա Նաոմի Քեմփբելը, 48-ամյա Հելենա Քրիստենսենը և Ֆրանսիայի նախկին առաջին տիկին, 49-ամյա Կարլա Բրունին:
Նրանք բոլորը եղել են ոսկեգույն հագուստով, որն ընդգծել է նրանց անթերի կազմվածքը: