Ալլա Պուգաչովայի թոռը հետաձգել է հարսանիքը
Ալլա Պուգաչովայի թոռը' Նիկիտան մոտ 3 տարվա ռոմանտիկ հարաբերություններից հետո որոշել է հրաժարվել վերջերս իր սիրելիին արված ամուսնության առաջարկից: Հարսանիքը որոշել են հետաձգել ևս 1 տարով:
22-ամյա Նիկիտան ևս մեկ տարի կմնա ամուրի: Բանն այն է, որ հարսանիքի նախապատրաստման շրջանի հետ զուգահեռ գնում էր «Дело ангела» գեղարվեստական ֆիլմի նկարհանումները, որում նկարահանվում էր նաև Նիկիտան: Սակայն նկարահանումներն ավարտվել են վերջին մի քանի օրերի ընթացքում: Թե ինչո՞ւ է Նիկիտան այդպիսի որոշում ընդունել` պարզ չէ: