Մի քանի ամսվա ընթացքում առաջին անգամ Մակրոնի վարկանիշը բարձրացել է
Օգոստոս ամսին Ֆրանսիայի նախագահի գործունեությունից գոհ էր երկրի բնակչության 40 տոկոսը, իսկ սեպտեմբերին այդ ցուցանիշը արդեն 45 տոկոս է: Այս մասին գրում է «Life.ru»-ն;
Ֆրանսիայի հետազոտական ընստիտուտը կատարած հետազոտությունների հիման վրա հրապարակաել է տվյալներ, ըստ որոնց 5 տոկոս աճ է գրանցվել:
Եթե օգոստոսին երկրի ղեկավարի գործունեությունից բավարարված էր բնակիչների 40 տոկոսը, ապա սեպտեմբերին այդ թիվը արդեն 45 տոկոս է: Միևնույն ժամանակ հարցվածների 53% դժգոհ է Մակրոնի աշխատանքից, ինչը 4% -ով պակաս է անցյալ ամսվա ցուցանիշից:
Հարցումն անցկացվել է հեռախոսով և ինտերնետով: Ուսումնասիրությունը կատարվել է շուրջ երկու հազար մարդկանց շրջանում: