Մոսկվայի կենտրոնում ավելի քան 30 ցուցարար է ձերբակալվել
Մոսկվայում ավելի քան 30 ցուցարար է ձերբակալվել: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
Նշվում է, որ ցույցը, որն անցկացվել է Մոսկվայի կենտրոնում, համաձայնեցված չի եղել:
Ձերբակալվել է ավելի քան 30 մարդ, որոնք մասնակցում էին «Հակակապիտալիզմ - 2017» ցույցին: Ձերբակալվածների թվում են «Ձախ ֆրոնտի» կոորդինատոր Սերգեյ Ուդալցովն ու «Այլ Ռուսաստան»-ի առաջնորդ Էդուարդ Լիմոնովը: