Անաստասիա Վոլոչկովան «գտել» է կողոպտիչների կողմից գողացված զգեստը
Ինչպես հայտնի է ապրիլի վերջերին, երբ Անաստասիա Վոլոչկովան համերգային շրջանառության էր, նրա տունը ենթարկվել էր կողոպուտի: Գողերը տնից տարել էին փողերով լի չհրկիզվող պահարանը, զանազան զարդարանքի պարագաներ, օծանելիք և նույնիսկ մի քանի զգեստներ:
Երեկ Վոլոչկովան այցելելով “Madam Shiko “ հարսանյաց սրահ գտել է իր զգեստի նման զգեստ, որը գողացել էին տուն ներխուժած գողերը: Նա հագել է այդ զգեստը և սկսել նկարվել, իսկ նկարը տեղադրել է իր բլոգում: Այդ նկարը արժանացել է բավականին մեծ քննադատությունների:
Շատերը պարուհուն հիշեցրել են իր լայն ուսերի մասին: «Ինչ ահավոր է, այն տպավորությունն է, որ ամբողջ կյանքում անտառ է հատել»,- գրել է օգտատերերից մեկը: