Կոչ ենք անում Իրանին դադարեցնել «պրովոկացիոն գործողությունները». Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Մեծ Բրիտնիայի Արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը Իրանին կոչ է արել դադարեցնել «պրովոկացիոն գործողությունները»: Այս մասին հայտնում է «Известия»-ն:
«Ես ծայրահեղ անհանգստացած եմ Իրանի կողմից հրթիռի փորձարկումով, որը հակասում է ՄԱԿԻ ԱԽ 2231 բանաձևին: Կոչ եմ անում Իրանին դադարեցնել պրովոկացիոն գործողությունները»,- գրել է Ջոնսոնը՝ թվիթերյան իր էջում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը հաջող փորձարկել է 2000 կմ թռիչքի հեռավորությամբ «Khorramshahr» հրթիռը: