Սկանդալային գրառման պատճառով «Միսս Թուրքիա 2017»-ը զրկվել է տիտղոսից
«Միսս Թուրքիա» գեղեցկության մրցույթի 2017 թ.-ի հաղթող Ըտըր Էսենը տիտղոսից զրկվել է դաշտանի մասին թվիթերյան գրառման պատճառով: Այս մասին հայտնում է «Lenta.ru»-ն:
Էսենը այս տարվա հուլիսին թվիթերյան իր էջում բացահայտ գրել էր, որ իր մոտ սկսվել է դաշտան, իսկ իր «արյունը ավելացվել է հերոսների արյանը», ովքեր մահացել են 2016 թ.-ի հուլիսի 15-ին՝ հեղաշրջման ձախողված փորձի ժամանակ:
««Միսս Թուրքիա» մրցույթի կազմակերչական կոմիտեն, որը ձգտում է Թուրքիան աշխարհին ներկայացնել, չի կարող նման հաղորդագրություն ընդունել»,- նշվում է կոմիտեի տարածած հայտարարությունում:
Ներկայումս «Միսս Թուրքիա 2017»-ի հաղթող է ճանաչվել Ասլի Սյումենը: