Էլթոն Ջոնը խոսել է նախկին կնոջ հետ հարաբերությունների և ամուսնության մասին (լուսանկար)
Ամերիկացի երգիչ Էլթոն Ջոնը ինստագրամյան իր էջում կիսվել է նախկին կնոջ՝ Ռենատա Բլաուելի հետ հարաբերությունների և 4 տարի տևած անհաջող ամուսնության մասին հիշողություններով: Այս մասին հայտնում է «ОК!» ամսագիրը:
«Տարիներ առաջ ես ընտրեցի Ավստրալիան՝ հրաշալի մի կնոջ հետ ամուսնության համար: Նրա հանդեպ ես մեծ սեր և հիացմունք էի տածում: Ամենից շատ ցանկանում էի լավ ամուսին լինել, սակայն ես ժխտում էի, թե ով եմ իրականում: Դա կնոջս տխրություն պատճառեց, իսկ ինձ ստիպեց մեղքի և ափսոսանքի մեծ զգացում ունենալ»,- գրել է երաժիշտը:
Հիշեցնենք, որ արդեն 24 տարի է Էլթոն Ջոնը բնակվում է տղամարդ զուգընկերոջ և երկու որդիների հետ: