Ինչո՞ւ է ադրբեջանցի պատգամավորը զայրացել Արմեն Աշոտյանի և Մանե Թանդիլյանի վրա
Ադրբեջանի Միլլի մեջլիսի իրավական քաղաքականության և պետականաշինության հարցերով հանձնաժողովի անդամ, պատգամավոր Ռաֆայել Ջաբրայիլովը կոչ է արել հաշվեհարդար տեսնել Բաքվում հայ պատգամավորներից: Այս մասին հայտնում է ադրբեջանական Qafqazinfo-ն:
Ադրբեջանցի պատգամավորին զայրացրել է Բաքվում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի կոնֆերանսին մասնակցող հայկական պատվիրակության անդամների լուսանկարը: Նա դա «հայկական կողմի հերթական սադրանք» է որակել:
«Լուսանկարից պարզ երևում է, որ այն արվել է ադրբեջանցիներին սադրելու նպատակով»,- ասել է Ջաբրայիլովը,- «Եթե հայ պատգամավորները ռեստորանում ուտել-խմելիս լինեին և ավել բան թույլ տային իրենց, ապա կգտնվեր մի ադրբեջանցի, ով օղու շիշը նրանց գլխին կտար: Իհարկե, դա սրտիցս կլիներ, սակայն սթափ դատելու պարագայում հասկանում ես, որ դա ելք չէ»,- ասել է ադրբեջանցի պատգամավորը: