Դոնեցկի պայթյունի հետևանքով վիրավորված նախարարի վիճակը ծայրահեղ ծանր է
Այսօր առավոտյան Դոնեցկի կենտրոնում հնչած պայթյունի հետևանքով ութ մարդ վիրավորվել է: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ շաբաթ օրը՝ առավոտյան, հարձակում էր իրականացվել ՌԴ պետեկամուտների նախարար Ալեքսանդր Տիմոֆեևայի վրա, ով այժմ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Պայթյունը տեղի է ունեցել Դոնենցկի կենտրոնում՝ Միրա պողոտայում:
Իրավապահ մարմիններում տեղեկատվությունը դեռ չի մեկնաբանվել: