Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են արցախյան հիմնախնդրի կարգավորմանը. Կոսաչև
Ռուսաստանի Դաշնության Խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը հայտնել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են արցախյան հիմնախնդրի կարգավորմանը: Այս մասին հայտնում է Rusarm.info-ն:
«Ռուսաստանն այդ հարցում նեյտրալ կողմով է հանդես գալիս: Մենք ընկերական հարաբերություններ ունենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ: Ինձ մոտ եղած տեղեկությամբ՝ արցախա-ադրբեջանական հակամարտությունը բավական մոտ է պայմանավորվածություններին»,- ասել է Կոսաչևը:
Նա նաև հույս է հայտնել, որ սեպտեմբերի 23-ին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարների կայանալիք հանդիպումը արդյունավետ կլինի: