Թրամփը Կիմ Չեն Ինին «մշտապես հրթիռներ արձակող հոգեկան» է անվանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալաբամա նահանգում իր ելույթի ժամանակ հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինի հետ պետք է իրենց հարցերը լուծեին ԱՄՆ նախկին նախագահները: Ելույթը հեռարձակվել է «CNN»-ով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
««Հրթիռով մարդու հետ» պետք է ամեն ինչ վերջացած լիներ դեռ շատ վաղուց: Մենք չենք կարող թույլ տալ այդ հոգեկանին մշտապես իր հրթիռներն արձակել»,- նշել է նա:
Թրամփը հավելել է, որ այդ խնդիրը պետք է լուծեին նրա նախորդներ Բիլ Քլինթոնն ու Բարաք Օբաման:
«Սակայն դա ես պետք է անեմ, որովհետև մենք պետք է անենք դա, մենք ընտրություն չունենք»,- նշել է նա: