Հունաստանում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Հունաստանում մասնավոր ինքնաթիռ է կործանվել: Դեպքի հետևանքով Ուկրաինայի երկու քաղաքացի է մահացել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «AMNA»-ին:
Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Արևելյան Մակեդոնիայում: Ինչպես հաղորդվում է, մահացածները զույգ են եղել:
Ինքնաթիռը վթարից առաջ իրականացրել է Ալեքսանդրապոլիսից Ռումինիա չվերթ:
Ինքնաթիռի մասերը հայտնաբերվել են փրկարարների կողմից կիրճում: