Ռիհաննան անբարոյականությո՞ւն է քարոզում
Daily Mail-ը հրապարակել է Ռիհաննայի վերաբերյալ մի նյութ՝ «Թունավոր փոփ-արքայադուստրը. թմրադեղերի, զենքի և անբարոյականության մասին» վերնագրով:
Բանն այն է, որ Ռիհաննան իր Ինստագրամում, որն անվանել է «Վատ աղջիկ Ռի» տեղադրել է մարիխուանայով նկարներ, թե ինչ անբարոյական կեցվածքով է իրեն բեմում պահում, ինչը իր երիտասարդ երկրպագուներին ստիպում է նմանակել սիրելի երգչուհուն:
Նյութի հեղինակը զարմանում է, թե ինչո՞ւ է Աննա Վինտուրը ընտրել հենց Ռիհաննային իր “Vogue” ամսագրի այդ համարի դեմքը լինելու համար:
Ռիհաննան իր թվիթերյան էջում պատասխանել է լրագրողին.
«Մարդիկ պարզապես նախանձում են իմ հոնորարներին, եթե դուք իսկապես ցանկանում եք օգնել խեղճ աղջիկներին, ապա դադարեք ձեր խղճուկ հոդվածները գրել եղունգի լաքերի, մազերի և դաջվածքների մասին:
Դա լրագրություն չէ, ես էլ ինչ-որ դերեր կատարող մոդել չեմ, ես ինձնից ընդօրինակման կերպար չեմ ստեղծում: Ես ուղղակի ապրում եմ:
Այդպիսին է իմ կյանքը, ներեցեք»,- գրել է երգչուհին: