Ադրբեջանի ընդդիմությունը պատրաստվում է հանրահավաք անցկացնել
Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը դիմել է Բաքու քաղաքի գործադիր իշխանությանը սեպտեմբերի 23-ին 15:00-ից 17:00-ը նախկին «Մեխսուլ» մարզադաշտում հանրահավաք անցկացնելու մտադրության առնչությամբ, հայտնում ԱՊԱ գործակալությունը:
Հաղորդվում է, որ Բաքվի ոստիկանության գլխավոր վարչությունը նախազգուշացում է արլ սպասվող հանրահավաքի առնչությամբ:
Վարչության ղեկավարի տեղակալ, գեներալ-մայոր Սախլաբ Բագիրովը նշել է, որ քաղաքի իշխանությունների հետ համաձայնեցված հանրահավաքին սադրանքներ թույլ չեն տրվի:
«Մենք հրավիրել ենք հանրահավաքի կազմակերպիչներին Բաքու քաղաքի ոստիկանության գլխավոր վարչություն: Նրանց նախազգուշացում կարվի: Հանրահավաքին հնչելու են միայն ակցիայի անցկացման առնչությամբ Բաքու քաղաքի գործադիր իշխանությանը հասցեագրված դիմումի մեջ նշված կարգախոսներ: Բացի այդ թույլ չեն տրվի քայլեր, որոնք կարող են բերել անկարգությունների: Հակառակ դեպքում՝ հանրահավաքի կազմակերպիչները և օրենքը խախտողները կպատժվեն օրենքի շրջանակներում»,- ասել է նա: