Լոս Անջելեսում վթարի հետևանքով երիտասարդ հայ սպա է զոհվել
Լոս Անջելեսում` Փոթեր Ռանչում ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 34-ամյա սպա, ծագումով հայ Ջոն Գասպարյանը։
Ինչպես հայտնում է աղբյուրը` Գասպարյանը մոտոցիկլետով բախվել է մեքենայի, որից հետո նրան հիվանդանոց են տեղափոխել, որտեղ էլ նա մահացել է։
Դեպքի առիթով քննություն է անցկացվում` ավտովթարի հանգամանքները պարզելու համար:
Նշվում է, որ սպան իր մոտոցիկլետով բազմաթիվ լուսնակարներ էր հրապարակում համացանցում: Նա ամուսնացած էր, ուներ 6 տարեկան դուստր։