Թուրքիայի ափերի մոտ ներգաղթյալների տեղափոխող հերթական մոտորանավակ է խորտակվել. կա 19 զոհ
Թուրքիայի սևծովյա ափին ներգաղթյալների տեղափոխող մոտորանավակ է վթարվել, զոհվել է 19 մարդ։ Խորտակումը տեղի է ունեցել թուրքական Խոջայելի գավառի մոտակայքում: Այս մասին գրում է թուրքական Anadolu-ն:
«Նախնական տվյալներով՝ փրկվել է 40 մարդ, զոհվել է 19 մարդ։ Առափնյա պահպանությունը շարունակում է 13-15 անհետ կորածների որոնումը՝ մոտորանավակների, ինքնաթիռի և ուղղաթիռի օգնությամբ»,-ասվում է հաղորդագրությունում։
Անօրինական ներգաղթյալները հաճախ են կիրառում Թուրքիան որպես տարանցիկ տարածք եվրոպական ափեր հասնելու համար։ Որպես կանոն, ներգաթյալները փորձում են Էգեյան ծովի ափից ուղևորվել Հունաստան, հազվադեպ՝ սևածովյա ափից Բուլղարիա և Ռումինիա։