Էրդողանի թիկնապահներն ու կողմնակիցները ծեծելով դահլիճից դուրս են բերել ցուցարարներին (տեսանյութ)
Էրդողանի թիկնապահներն ու կողմնակիցները ծեծելով դահլիճից դուրս են բերել ցուցարարներին, որոնք փորձել են ընդհատել Նյու-Յորքում Թուրքիայի նախագահի ելույթը:
«Ամերիկայի ձայնի» թուրքական ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ցուցարարներին ծեծի ենթարկում և դուրս վռնդում դահլիճից: