Քիմ Քարդաշյանը որոշել է 30 օրվա ընթացքում նիհարել 13 կգ
Երիտասարդ մայրիկ Քիմ Քարդաշյանը մտադիր է 13 կգ նիհարել. նա որոշել է իր նախկին կազմվածքին վերադառնալ:
Հղիության ընթացքում նա չէր անհանգստանում իր կազմվածքի համար և ավելի շատ ոճային կերպարներ կերտելով էր զբաղված. իսկ այժմ որոշել է նիհարել 30 օրվա ընթացքում:
Նրան այդ գործում կօգնի նախկին բալետի պարուհի Թրեյսի Անդերսոնը, ով նախկինում աշխատել է Մադոննայի, Շակիրայի, Ջենիֆեր Լոպեսի, Քորթնի Կոկսի և Գվինետ Պելտրոուի հետ:
Թրեյսիի աշխատանքի սկզբունքն այն է, որ ստեղծի այնպիսի մեթոդ, որպեսզի իր հաճախորդը պահպանի առողջությունը և մարմնի սլացիկությունը՝ անկախ գենետիկայից:
Թրեյսին ծրագրավորել է Քիմին խիստ պարապել՝ մկանները ձգող տարբեր վարժություններ կատարել և հետո նրա համար դիետա է սահմանել. մասնավորապես՝ մրգեր և բանջարեղեն: