Զինված կինը կրկնակի հարձակում է գործել Քիմ Քարդաշյանի խանութի վրա (տեսանյութ)
Զինված կինը մեկ օրում երկու անգամ հարձակվել է Հոլիվուդում DASH խանութի վրա, որը պատկանում է ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանին։
Առաջին անգամ կինն ատրճանակով սպառացել է գանձապահին՝ նախազգուշացնելով նրան այն մասին, որ եթե Քարդաշյանները Կուբա ուղևորվեն, ապա կսպանվեն։
Մեկ ժամ անց կինը երկրորդ անգամ է մտել խանութ մաչետեով և հարվածել խանութի դռանը։«Քարդաշյանները կսպանվեն, եթե նրանք ոտք դնեն Կուբայի տարածք։ Նրանք կսպանվեն»,- կնոջ խոսքերն է փոխանցում է Fox 11 հեռուստաալիքը։
Ենթադրաբար, կինը գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ։ Իրավապահները փնտրում են փախուստի դիմած կնոջը։